ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.06.2015 | 00:02

Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածագիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։ Այլ նրա փոխարեն աստվածներ համարեցին կա՛մ կրակը, կա՛մ հողմը, կա՛մ արագահոս օդը, կա՛մ աստղերի շրջանները, կա՛մ հորդ ջրերը և կա՛մ երկնային լուսատուները՝ աշխարհիս արբանյակները։ Եվ եթե դրանց գեղեցկությամբ հրճվելով՝ նրանց աստվածներ կարծեցին, ապա պիտի գիտենային, թե որքա՜ն առավել ևս լավ է դրանց Տերը, որովհետև նա, որ գեղեցկության արարչապետն է, նա էլ ստեղծել է դրանք։


Իմաստություն Սողոմոնի 12. 13. 1-3

Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ